Հրատապ թեմա Հայաստանում
Բժշկական ապահովագրություն. ո՞րն է պետության դերը
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են բժշկական ապահովագրության ներդրման մասին խոսակցություններն ու քննարկումները։ Դրա շարժառիթը գուցե հենց այն է, որ պետության կողմից այս ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվում։
2010 թ. փետրվարի 23–ին Ազգային ժողովը հաստատեց «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում ԱԺ–ի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի, Ագային ժողովի մի խումբ պատգամավորների եւ կառավարության համատեղ նախաձեռնությամբ առաջարկված լրացումը։ Դրանով գործատուների կողմից իրենց աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված մինչեւ 10 հազար դրամի չափով կատարված վճարը մտնում է շահույթից նվազող ծախսերի մեջ։
Անշուշտ, սրանով եւս ճանապարհ է հարթվում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման համար։
Այս ուղղությամբ պետության կողմից ուրիշ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, ի՞նչ մոտեցումներ կան, ի՞նչ մեխանիզմներ են մշակվում. այս եւ այլ հարցերի առթիվ ներկայացնում ենք Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի տեսակետները։
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքը փոփոխված տարբերակով ընդամենն ապրիլից է գործում։ Արդյունքները մեկ տարի հետո կամփոփենք, սակայն նկատելի է, որ գործընթացը մի քիչ ավելի աշխուժացել է։ Վստահ եմ, որ այն դրական ազդեցություն ունի։ Կարեւորն այն է, որ դա կառավարության կողմից առողջության ապահովության ընդլայնմանն ուղղված մի քայլ է։ Նշեմ, որ 10 հազար դրամով (տարեկան՝ 120 հազար) լիարժեք ծրագիր է կարելի է իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում տարվա մեջ կարելի է մինչեւ 5 մլն–ի վճարում անել։ Իսկ դա քիչ գումար չէ։ Սրտի թանկարժեք վիրահատությունները՝ մի քանի ստենդներ դնելով կարելի է փակել։
Խոսելով բժշկական ապահովագրության մասին, նախ ինքներս մեզ համար պետք է հստակեցնենք, թե ի՞նչ նպատակ ենք հետապնդում։ Որպես առողջապահության կազմակերպիչ եւ միաժամանակ՝ առողջապահության ոլորտում այժմ իրականացվող ծրագրերի համահեղինակ, պիտի ասեմ, որ բոլոր այդ ծրագրերը հիմնականում ուղղված են բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, այդ ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովմանը։ Եվ երբ կհասնենք երեքի՝ այդ պայմանների լիարժեք իրականացմանը, ապա կարող ենք փաստել, որ բնակչության առողջության իրավունքի պահպանման, այդ ուղղությամբ բոլոր նորմերի հաստատման ուղղությամբ պետությունը հասել է իր հիմնական նպատակին։ Որովհետեւ առողջության պահպանության, ինչպես նաեւ դրան հետամուտ լինելու իրավունքը մարդու իրավունքի կարեւոր մի մասն է։
Նախ, տեսնենք, թե ով ինչ մասնակցություն է իրականացնում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման, հասանելիության եւ մատչելիության ապահովման գործում։ Փաստենք, որ դրանում հիմնական դերակատարներից մեկը պետությունն է՝ կառավարությունը։ Այս առումով տարբեր պետություններում տարբեր մոտեցում կա։ Հայաստանում առողջապահական ծառայությունների ֆինանսավորման աղբյուր են պետական բյուջեի հատկացումները՝ ձեւավորելով պետական պատվերը։
Առողջապահության ոլորտի ֆինանսավորման մյուս ձեւը քաղաքացիների սեփական միջոցներից վճարումներն են։
Երրորդ հատվածը փոքր ծավալով կամավոր ապահովագրական վճարներն են։ Այդ գործընթացը թեեւ ակնհայտ զարգացում է ապրում, սակայն դեռեւս բժշկական կամավոր ապահովագրություն ունեցողները մեր բնակչության շատ փոքր մասն են կազմում։
Առողջապահական ծառայությունները փոխհատուցվում են նաեւ նվիրատվություններով կամ որեւէ կազմակերպության կողմից կոնկրետ հիվանդի համար վճարումներով։ Սա եւս էական եղանակ չի ստեղծում։
Իսկ երբ փորձում ենք գնահատել ոլորտի ֆինանսավորման կարիքները, ակնհայտ է դառնում, որ իրականում բավականին մեծ դեֆիցիտ կա, եւ ֆինանսավորման բավականին մեծ հատված լրացվում է քաղաքացիների գրպանից՝ ուղղակի վճարների տեսքով։
Այս առումով չեմ կարծում, թե պետությունն առաջիկա մի քանի տարում միայն ապահովագրության միջոցով կկարողանա այդ դեֆիցիտը միանգամից փակել։ Որովհետեւ, ի՞նչ ասել է ապահովագրություն։ Դա այն է, երբ գործատուն իր աշխատակցի համար նախապես վճարելով՝ ապահովագրում է՝ հիվանդանալու դեպքում նրա բուժման ծախսերը հոգալու համար։ Իհարկե, աշխատակիցն էլ ինչ–որ չափով պետք է մասնակցություն ունենա։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր երկրներում էլ բժշկական պարտադիր ապահովագրությունը ներդրվել է աստիճանական ընդգրկմամբ։
Մենք եւս այդ ճանապարհով ենք գնում։ Քանի որ միամտություն կլինի մտածել, թե հնարավոր է միանգամից միայն առողջության ապահովագրության միջոցով հատուցել բոլոր ծախսերը։ Այդ իսկ պատճառով մեխանիզմներ են մշակվում տարբեր ապահովագրական ձեւերի միջոցով առողջապահական ծառայությունների հատուցումները կազմակերպելու համար։
Արդեն իսկ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, ինչը նախատեսում է փոխհատուցում ոչ միայն գույքի, այլեւ անձնական վնասների՝ մասնավորապես, տուժողի առողջությանը պատճառած վնասների հետեւանքով առաջացած ծախսերի հատուցում։ Այսինքն, ավտովթարից առաջացած վնասվածքների, բուժման եւ առողջության վերականգման համար այս ապահովագրությունը նախատեսում է մինչեւ երեք միլիոն դրամի փոխհատուցում։
Մեկ այլ օրենք պետք է նախատեսի, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող գործունեություն իրականացնողները եւս պետք է երրորդ անձանց նկատմամբ դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրություն իրականացնեն։ Օրինակ՝ գազալցակայաններում, բենզակայաններում, պայթյունավտանգ, հրդեհավտանգ գործարաններում կամ հանքերում վթարի դեպքում աշխատակիցները եւ շրջապատում եղած մարդիկ կարող են վնասվել։ Հետեւաբար, նրանց համար պետք է գործի պարտադիր ապահովագրություն։
Եվս մեկ օրինակ՝ ուղեւորափոխադրող կազմակերպությունները, որ մարդկանց տեղափոխելով իրենց շահույթն են ստանում, պատասխանատվություն պետք է կրեն վթարի հետեւանքով տուժած մարդկանց առողջությունը վերականգնելու համար։ Ուրիշ էլ ո՞վ պիտի վճարի, եթե ոչ այն կազմակերպությունը, որ ուղեւորների հաշվին միջոցներ է վաստակում։
Փաստորեն, մի շարք ուղղություններով պետության բեռի թեթեւացում է ուրվագծվում։ Իրականում ողջ աշխարհում նման դեպքերում տուժողների առողջության վերականգնման համար ոչ թե պետությունն է պատասխանատվություն կրում, այլ տվյալ բիզնեսն իրականացնողները։
Ես այն կարծիքին եմ, որ բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման հարցում չսխալվելու համար անհրաժեշտ է խնդիրն ամենալայն քննարկման առարկա դարձնել։ Չէի ցանկանա՝ գնայինք այն ճանապարհով, որ եթե ամբողջ բնակչությանը չենք կարող միաժամանակ պարտադիր ապահովագրության մեջ ընդգրկել, ուրեմն ոչ մեկին չապահովագրենք։
Տարբերակներից մեկը կարող է լինել աշխատողների բժշկական պարտադիր ապահովագրությունն աստիճանաբար ներդնելը, իսկ բնակչության այն մասը, որոնց վրա դեռեւս այդ ապահովագրությունը չի կարող տարածվել, կենթարկվեն մինչեւ այժմ գործող պայմաններին։ Այսինքն՝ պետական պատվերը կշարունակի հատուցել գործազուրկների, սոցիալապես անապահով հատվածի, երեխաների եւ թոշակառուների առողջական ծառայությունները։
Բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը շարունակելու համար պետք է նախ երկու կարեւոր հարցի պատասխան ունենանք։ Առաջինը՝ ճշգրիտ հաշվարկել, թե պետությունը որպես գործատու որքա՞ն բեռ կկարողանա վերցնել իր վրա։ Եվ երկրորդ՝ պետք է հստակ պատկերացնենք, թե բժշկական հաստատությունները որքանո՞վ են պատրաստ արդյունավետ օգտագործելու բժշկական ծառայությունների հատուցմանն ուղղված գումարները։
Կենտրոնական բանկը տարբեր ապահովագրությունների, այդ թվում՝ առողջության ապահովագրության շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում։ Աշխատանքային այդ խումբն ակտիվորեն համագործակցում է ինչպես Ազգային ժողովի մեր եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարության եւ այլ նախարարությունների հետ։
Ազգային ժողովում եւ առողջապահության նախարարությունում եւս բժշկական ապահովագրության խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբեր կան։ Նրանք բոլորը համակարգված նույն նպատակի համար են աշխատում։
Վստահ եմ, որ առաջիկա 1—2 տարում ավելի հստակ կլինեն առողջության պարտադիր ապահովագրության ծավալներն ու մոտեցումները»,–ասում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն